շաբաթ, փետրվար 8
8 / 2 / 2025
Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի 2025 թվականի առաջնություններին մասնակցելու համար, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը:

Տղամարդկանց հավաքականներ

Մ16 հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը կանցկացվի հուլիսի 5-13-ը Տիրանայում, Ալբանիա:

Մ18 հավաքականը կմրցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, որը կանցկացվի հուլիսի 19-27-ը Դուրեսում, Ալբանիա:

Մ20 հավաքականը, որը հանդես կգա Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում, կընդունի մրցաշարը հենց Երևանում՝ հուլիսի 11-20-ը:

Կանանց հավաքականներ

Մ16 հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը կկայանա հուլիսի 8-13-ը Կոսովոյում:

Մ18 հավաքականը կմրցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, որը կանցկացվի հուլիսի 22-27-ը Անդորրայում:

  • Կիսվել: