հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը 7 ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը 7 ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը մեդալներով է վերադարձել Լեհաստանի Շեդլեց քաղաքում անցկացված XPC վարկածով Եվրոպայի առաջնությունից: Մրցաշարին 14 երկրի 460 մարզիկ է մասնակցել:

Հայաստանի հավաքականը ստուգատեսին մասնակցել է 10 մարզիկ: Մեր ընտրանու կազմում մեծահասակների 67.5 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Մակար Թամրազյանը, որը Եվրոպայի 3 ռեկորդ է սահմանել:

Ոսկե մեդալակիրներ են դարձել նաև Արա Խաչատրյանը (82.5 կգ), Կարեն Հովհաննիսյանը (90 կգ), Հայկ Աֆյանը (100 կգ) և Գևորգ Ալեքսանյանը (110 կգ): Վերջինս Եվրոպայի ևս 2 ռեկորդ է սահմանել:

Պատանիների հաշվարկում էլ առաջին տեղը գրավել են Լևիկ Հակոբյանը (52 կգ) և Նարեկ Թամրազյանը (67.5 կգ):

Մրցապայքարից վնասվածքի պատճառով դուրս է մնացել Արտյոմ Մկրտչյանը (75 կգ), ով այս պահին բուժում է ստանում Գերմանիայում:

 

  • Կիսվել: