ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի ներկայացուցիչը՝ ըմբշամարտի վետերանների աշխարհի փոխչեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչը՝ ըմբշամարտի վետերանների աշխարհի փոխչեմպիոն

Բուլղարիայում կայացած ըմբշամարտի վետերանների Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ղուկաս Սահակյանը նվաճել է վետերանների աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչում, գրում է armsport.am-ը:

Նա Հայաստանի և միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն ու մրցանակակիր է, ԵՕՀՊՄ քոլեջի նախկին սան, ներկայումս՝ քոլեջի ըմբշամարտի բաժանմունքի մարզիչ:

Հանդես գալով C դիվիզիոնում՝ Ղ. Սահակյանն անցկացրել է 4 գոտեմարտ, մինչև եզրափակիչ ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին, իսկ եզրափակչում 2:6 հաշվով զիջել է ֆրանսիացի վետերան ըմբիշին

  • Կիսվել: