Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն
Հայաստանի Մ-19 հավաքականը նոյեմբերի 19-ին Բելառուսի հետ խաղով ավարտեց իր ելույթներն ՈՒԵՖԱ 2024/25թթ. Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի մրցաշարում, որն ընդունել էր Խորվաթիան, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Խմբային փուլի երրորդ խաղում Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն 1:3 հաշվով։ Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում պատասխան միակ գնդակը հեղինակեց փոխարինման դուրս եկած Դավիթ Բաթոյանը։
Բելառուս Մ-19 — Հայաստան Մ-19՝ 3-1 (1-0)
Գոլերը՝ Արտյոմ Ակատով 21’, Տիմոֆեյ Սիմոնենկո 30’, 52’ (Բելառուս) Դավիթ Բաթոյան 74’ (Հայաստան)
Հայաստան Մ-19
1.Հայկ Ղազարյան, 2. Ալյոշա Խաչատրյան, 5. Պետիկ Մանուկյան, (ա) 15. Հարություն Մուսիկյան, (4. Խոսրով Ղազարյան, 46’) 20. Հրաչյա Սարգսյան, 17. Արթուր Ասկարյան, (18․ Գարի Գրիգորյան, 56’) 8. Գագիկ Սիմոնյան, (6․ Արման Առաքելյան, 56’) 7. Դավիթ Հարությունյան, 11. Նարեկ Հովհաննիսյան, 10. Դավիթ Ղիասյան, (16․ Դավիթ Բաթոյան, 56’), 9. Արթուր Ղարիբյան
Պահեստայիններ՝ 12. Արսեն Չաթոյան, 13. Կարեն Հովակիմյան, 19․ Սուրեն Կիրակոսյան, 14․ Սամսոն Հակոբյան
Գլխավոր մարզիչ՝ Վահագն Մինասյան: