հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի Մ-19 հավաքականն Անգլիա մեկնելուց առաջ կանցկացնի մարզական հավաք․ թիմի կազմը

Հայաստանի Մ-19 հավաքականն Անգլիա մեկնելուց առաջ կանցկացնի մարզական հավաք․ թիմի կազմը

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարտի 18-21-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ 

Գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին և մրցաշարին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Ռաֆայել Մանասյան - ԲԿՄԱ

Անդրանիկ Մարտիրոսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Գոռ Առաքելյան - ԲԿՄԱ

Հովհաննես Գևորգյան - ԲԿՄԱ

Յուրի Մարտիրոսյան - ԲԿՄԱ

Դավիթ Սարգսյան - ԲԿՄԱ

Ռուբեն Աբրահամյան - ԲԿՄԱ

Էրիկ Սմբատյան - «Արարատ-Արմենիա»

Նարեկ Դավթյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Նարեկ Մանուկյան - «Կալուգա» (Ռուսաստան)

Էդգար Փիլոյան - «Վիստա Գելենջիկ» (Ռուսաստան)

Տիգրան Սարգսյան - ԲԿՄԱ

Հարություն Ասատրյան - ԲԿՄԱ

Սպարտակ Հայրապետյան - ԲԿՄԱ

Վահրամ Մասխուդյան - ԲԿՄԱ

Վլադիմիր Մուրադյան - ԲԿՄԱ

Համլետ Մինասյան - ԲԿՄԱ

Համլետ Սարգսյան «Ուրարտու»

Հարձակվողներ

Լևոն Վարդանյան - «Փյունիկ»

Միսակ Հակոբյան - ԲԿՄԱ

Մարտի 21-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Անգլիա, որտեղ տեղի կունենան էլիտ ռաունդի երրորդ խմբի հանդիպումները։

Հայաստանի Մ-19 հավաքականի հանդիպումների խաղացանկը․

Մարտի 23

Պորտուգալիա - Հայաստան

Մարտի 26

Անգլիա - Հայաստան

Մարտի 29

Հայաստան - Իռլանդիա

  • Կիսվել: