հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմեկնի Լիտվա

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմեկնի Լիտվա

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 9-ից 11-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական` վեցերորդ անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը։
Միջոցառմանը, որն անցկացվելու է 17-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից և Հունգարիայից։
 
Նրանց կմիանա Լիտվայի տարբեր քաղաքները ներկայացնող մի քանի թիմ։ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 9-ական հանդիպում կանցկացնի։
Ավանդական դարձած ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։
 
Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողներն այս մրցաշարում վերջին երկու տարիներին 2-րդ տեղն են գրավել, իսկ մինչ այդ երեք անգամ զբաղեցրել են 3-րդ տեղը։

  • Կիսվել: