չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայաստանի կանանց հավաքականը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը

Հայաստանի կանանց հավաքականը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը

Վրացական Բաթում քաղաքում ընթացքի մեջ է շախմատի կանանց և տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունը:

Հայաստանի կանանց հավաքականը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում:

Առաջնության 2-րդ խաղափուլում կանանց հավաքականը 2:5-1:5 հաշվով առավելության է հասել Ռումինիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Խորվաթիայի հավաքականի հետ:

 

Բոլոր չորս խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով՝ Շանթ Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան և Արամ Հակոբյան։

  • Կիսվել: