կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանի կանանց բասկետբոլի Մ20 հավաքականը մեկնել է Սկոպյե

Հայաստանի կանանց բասկետբոլի Մ20 հավաքականը մեկնել է Սկոպյե

Հայաստանի կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը հուլիսի 9-ից 17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։ 

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Սուրեն Արզումանյանի գլխավորությամբ Սկոպյե են մեկնել հետևյալ խաղացողները.

Մերի Գրիգորյան
Լուսինե Տիտանյան
Մարիամ Վիրաբյան
Շուշան Դանիելյան
Նառա Զեյնալյան
Սոֆյա Հակոբյան
Դիանա Սարյան
Նարէհ Ավակիան
Անի Մկրտչյան
Մանե Շահինյան

Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Նարեգ Ավեդիքիանը:

Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Գերմանիայի, Իսրայելի և Վրաստանի թիմերը:

  • Կիսվել: