շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի հավաքականը 1 միավորով վերջին տուրը զբաղեցրեց խմբում

Հայաստանի հավաքականը 1 միավորով վերջին տուրը զբաղեցրեց խմբում

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ելույթը 2023 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:

 

Գերմանիայում կայացած խմբային մրցաշարի վերջին՝ 3-րդ խաղում Հայաստանի հավաքականը 1-1 հաշվով ավարտեց  խաղը Բելառուսի թիմի հետ:

 

Հաշիվը 60-րդ րոպեին բացեցին բելառուսները, իսկ 4 րոպե անց Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Վարդան Թովմասյանը խփեց  պատասխան գոլը։

Մ19 Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 12-րդ խմբում Հայաստանի հավաքականը 1 միավորով զբաղեցրեց վերջին՝ 4-րդ տեղը: Առաջին տուրում Հայաստանի Մ19 հավաքականը 0-5 հաշվով պարտվել էր   Գերմանիային, իսկ 2-րդ տուրում 0-2 հաշվով զիջել էր Սլովակիային:

  • Կիսվել: