կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Վրաստանի թիմը։

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, տեղի է ունեցել Ազգերի լիգայի վիճակահանությունը։

C լիգայի 4-րդ խմբում երկրորդ տեղը գրաված Հայաստանի հավաքականը վիճակահանության արդյունքում կհանդիպի B լիգայի իր խմբում երրորդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականի հետ։

2025 թվականի մարտի 20-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Վրաստանի հավաքականին, իսկ պատասխան հանդիպումը մրցակցի հարկի խաղադաշտում տեղի կունենա մարտի 23-ին։  

  • Կիսվել: