չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Իռլանդիայում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Իռլանդիայում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրի Իռլանդիայի դեմ խաղի համար արդեն իսկ ժամանել է Դուբլին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի 3-րդ տուրի խաղում հյուրընկալվել էր Հունգարիայի հավաքականին և զիջեց 2:0 հաշվով: 

Այս մրցաշարում, ընդհանուր առմամբ, Հայաստանի  հավաքականը տոնել է մեկ հաղթանակ և կրել երկու պարտություն:

Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

 

  • Կիսվել: