հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի ձյուդոյիստները մեկնել են Հունգարիա

Հայաստանի ձյուդոյիստները մեկնել են Հունգարիա

Հայաստանի ձյուդոյիստներ Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Ավետիսյանն այսօր մեկնել են Հունգարիա։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր 73 կգ քաշային մարզիկները հունգարական Տատա առողջարանային քաղաքում մասնակցելու են միջազգային մարզումային ճամբարի: Պարապմունքների նպատակը  ընդհանուր մարզավիճակի բարելավումն է։

Հավելենք, որ մեր հավաքականի առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը Տոկիոյի օլիմպիական խաղերից հետո երկար ժամանակ չէր մարզվել՝ վնասվածքը բուժելու պատճառով։ Հուսանք, որ նա կհասցնի վերականգնել մարզավիճակը, քանի որ ապրիլի 29–ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի Եվրոպայի հերթական առաջնությունը: Այդ մրցաշարում Հայաստանի կմասնակցեն հենց այդ երկու ձյուդոյիստները։

  • Կիսվել: