ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ ձյուդոյիստները մեդալներով են վերադառնում Եվրոպայից

Հայ ձյուդոյիստները մեդալներով են վերադառնում Եվրոպայից

Հայաստանի ձյուդոյիստները երկու մեդալ են նվաճել Սարաևոյում կայացած Եվրոպայի գավաթի հերթական խաղարկությունում։

Մեր 73 կգ քաշային մարզիկ Արսեն Ավետիսյանը հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտել է եզրափակիչ, որտեղ նա պարտվել է հունգարացի Բոտոնտ Տոտին և արժանացել արծաթե մեդալի։ Սա մեր մարզիկի առաջին միջազգային մրցանակն է։

Նույն քաշային կարգում հանդես եկած Մերուժան Սարգսյանը քառորդ եզրափակիչում զիջել է գերմանացի Յերիկ Շրիվերին։

66 կգ քաշային Արտոյոմ Ղալաչյանը դարձել է 3-րդ մրցանակակիր: Նա առաջին մարտում չնայած պարտվել է բրիտանացի Չառլի Յունգին, սակայն հետո իրավունք է ստացել մասնակցել սփոփիչ մրցաշարին։ Այստեղ մեր ձյուդոյիստը հաղթել է բոլոր մրցակիցներին և նվաճել է բրոնզե մեդալ։

Եվրոպայի գավաթի խաղարկությանն մասնակցել են հին աշխարհամասի  27 երկրների 237 ձյուդոյիստ։ Թիմային հաշվարկով Հայաստանը գրավել է 13-րդ տեղը։

Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպայի պատանեկան մրցաշարում Հայաստանից Գոռ Կարապետյանը (81 կգ) դարձել է 2-րդ, իսկ Վահե Աղասյանը (55 կգ)` 3-րդ մրցանակակիր:

  • Կիսվել: