երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանի ձյուդոյի ընտրանին Վրաստանում հավաք է անցկացնում

Հայաստանի ձյուդոյի ընտրանին Վրաստանում հավաք է անցկացնում

Հայաստանի ձյուդոյի  հավաքականը Վրաստանի Գորի քաղաքում  ուսումնամարզական հավաք  է անցկացնում:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ  թիմը  մարզումները կշարունակի մինչև  մարտի 24-ը:  Այնուհետև մասնակիցներից հինգը ՝  Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը , Ստյոպա  Դարբինյանը (երկուսն էլ ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Անդրեաս  Հարությունյանը  (երկուսն էլ ՝ 73 կգ) կմեկնեն Աթենք և կներգրավվեն  մարտի 26-ին սկսվող Եվրոպայի երիտասարդ ձյուդոիստների գավաթի խաղարկությունում:  Ավարտից հետո նրանք  կմնան մրցավայրում և կմասնակցեն մարզական  ճամբարի  եռօրյա մարզումներին:

  • Կիսվել: