չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմը երկրորդ հաղթանակն է գրանցել․ ԵԱ

Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմը երկրորդ հաղթանակն է գրանցել․ ԵԱ

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկած բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը տարել է երկրորդ հաղթանակը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանը ներկայացնող 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան մրցել է վրացի Անա Կունջուայի հետ ու հաղթել 5-0 հաշվով։

Հիշեցնենք, որ մինչ այդ Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը 1/8 եզրափակչում հաղթել էր լեհ Ժակլինա Կլաուդիային և 1/4 եզրափակչում կմրցի չեխ Լանկա Բերնարդովայի հետ:

Այսօր ռինգ դուրս կգան 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը։

Եվրոպայի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 23-ին:

  • Կիսվել: