չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնարկեց հաղթանակով. Ստրանջայի մրցաշար

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնարկեց հաղթանակով. Ստրանջայի մրցաշար

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում:

Մրցումների մեկնարկային օրը ռինգ է դուրս եկել 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, որի մրցակիցը Նորվեգիան ներկայացնող Սայեդ Կազեմինն էր: Մեր բռնցքամարտիկը շատ լավ է աշխատել ու բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են նրան: Ստրանջայի մրցաշարին այս տարի մասնակցում է 38 երկրի մոտ 250 բռնցքամարտիկ:

Հայաստանը ներկայացված է 12 մարզիկով:

  • Կիսվել: