շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայաստանի բասկետբոլի հավաքականը մեծ տարբերությամբ զիջեց Ավստրիային

Հայաստանի բասկետբոլի հավաքականը մեծ տարբերությամբ զիջեց Ավստրիային

Բասկետբոլի աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ  հյուրընկալեց Ավստրիայի ընտրանուն:

 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած խաղի առաջին քառորդում Ավստրիայի հավաքականը հստակ էր նետումներում և հազվադեպ էր սխալվում ու առաջ անցավ հաշվի մեջ՝ 22:39: Երկրորդ քառորդում Հայաստանի հավաքականը հավաքեց ընդամենը 6 միավոր: Թիմերը մեծ ընդմիջման գնացին Ավստրիայի մեծ առավելությամբ`28:68:

Երրորդ և վերջին քառորդներում ևս Ավստրիան մեծացնում էր առավելությունը և Հայաստանի հավաքականը պարտվեց 49 միավորի տարբերությամբ` 80:129:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի 2025 թվականի փետրվարի 20-ին`արտագնա խաղում մրցելով Ալբանիայի հետ:

 

  • Կիսվել: