հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանի 3 շախմատիստ հայտ է ներկայացրել Եվրոպայում

Հայաստանի 3 շախմատիստ հայտ է ներկայացրել Եվրոպայում

Եվրոպայի 27 երկրների 286 շախմատիստ արդեն հայտ են ներկայացրել մասնակցելու աշխարհամասի անհատական առաջնությանը, որը մեկնարկելու է մարտի 2-ին Սերբիայի Վրնյաչկա-Բանյա քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում է առաջնության պաշտոնական կայքը։ Առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար եվրո։ Հաղթողը կստանա 20 հազար եվրո։

Հայաստանից առաջինը հայտ են ներկայացրել 3 շախմատիստ՝ միջազգային վարպետներ Էմին Օհանյանը և Վահե Դանիելյանը, ՖԻԴԵ-ի վարպետ՝ Սարգիս Մանուկյանը։

Հավելենք, որ հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 2-նն է։

  • Կիսվել: