ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի 11 բռնցքամարտիկ մեկնել է Մեքսիկա

Հայաստանի 11 բռնցքամարտիկ մեկնել է Մեքսիկա

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 11 մարզիկներ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մեկնել են Մեքսիկա, որտեղ կանցկացնեն ուսումնամարզական հավաք և պրոֆեսիոնալ մենամարտեր մեքսիկացի բռնցքամարտիկների հետ, հաղորդում է Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մեքսիկայում ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, 57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշայիններ Ժորժիկ Մարությանն ու Սամվել Այդինյանը, 63,5 կգ քաշայիններ Հրայր Մաթևոսյանն ու Համլետ Մնացականյանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, 71 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Տիգրան Մելքոնյանը և 75 կգ քաշային Վահե Հաբեթյանը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը։

  • Կիսվել: