երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստանցի լեռնադահուկորդի աննախադեպ արդյունքը ԱԱ-ում

Հայաստանցի լեռնադահուկորդի աննախադեպ արդյունքը ԱԱ-ում

Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովն ավարտել է մրցելույթն Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության ոլորավայրէջք մրցաձևի եզրափակչում՝ գրավելով 34-րդ տեղը։

26-ամյա մարզիկը գրանցել է 2:04,07 րոպե արդյունք։ Մոսեսովը ոլորավայրէջքի որակավորման փուլում գրավել էր 6-րդ տեղը։ Ավելի վաղ նա 47-րդ էր եղել հսկա ոլորավայրէջքի եզչափակչում։

Հիշեցնենք, որ Գլեբ Մոսեսովն առաջին հայ մարզիկն է, որին հաջողվել է հաղթահարել լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության որակավորման փուլերը։

  • Կիսվել: