երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայ ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել Էստոնիայում

Հայ ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել Էստոնիայում

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած Կրիստիան Պաուլսենի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները հաջող են ելույթ ունեցել:

Ոսկե մեդալակիր են դարձել Կարեն Խաչատրյանը (87կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ): Սամվել Գրիգորյանն էլ (82 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։

  • Կիսվել: