հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայ շախմատիստները կմրցեն իրար հետ աշխարհի առաջնությունում

Հայ շախմատիստները կմրցեն իրար հետ աշխարհի առաջնությունում

Իտալիայի Սարդինիա քաղաքում մեկնարկել է շախմատի մինչև 20 տարեկանների 2022թ աշխարհի առաջնությունը։ Հայաստանն այդ մրցումներում կներկայացնեն երեք հոգի։

Աղջիկների մրցաշարում հայտավորված է աշխարհի Մ-18 աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը։ Առաջին տուրում նա ոչ-ոքի է խաղացել հնդկուհի Իշվի Ագարվալի հետ։ Երկրորդ տուրում Մարիամ Մկրտչյանը կմրցի ղազախստանցի Ասել Սերկբայի հետ։

Տղաների մրցաշարում հանդես եկող Արթուր Դավթյանն ու Արմեն Բարսեղյանը հաղթանակով են մեկնարկել առաջնությունը։ Նրանք 1-ին տուրում պարտության են մատնել Իսրայելի ներկայացուցիչներին՝ Նադավ Զեմախին ու Եգոր Ստոլյարսկուն։ Սակայն, համակարգչի որոշմամբ 2-րդ տուրում նրանք պետք է հանդիպեն իրար հետ։ Սպիտակներով հանդես կգա Արթուր Դավթյանը։

  • Կիսվել: