Հայ սամբիստը Սոչիում հաղթել է Ալիևին․ Պուտինն անձմաբ է սեղմել նրա ձեռքը (տեսանյութ)
Հայազգի Արման Թադևոսյանը Սոչիում կայացած մարտական սամբոյի Լիգայի առաջին առաջնությունում 62 կիլոգրամ քաշային կարգում նվաճել է հաղթողի կոչումը։ Նա եզրափակչում պարտության է մատնել Շաֆին Ալիևին։
Առաջնությանը, որին մասնակցել են Ռուսաստանի երիտասարդական հավաքականի 14 ուժեղագույն մարզիկները, ներկա է եղել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ինչպես փոխանցում են Կրեմլի մամուլի ծառայությունից, Վլադիմիր Պուտինն անձամբ շնորհավորել և սեղմել է բոլոր հաղթողների ձեռքերը՝ նշելով, որ սամբոն ինքնապաշտպանություն է առանց զենքի: