շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայ սամբիստները Եվրոպայում երկրորդն են

Հայ սամբիստները Եվրոպայում երկրորդն են

Ավարտվել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվում էր Սերբիայի Նովի Սադ քաղաքում՝ մասնակցությամբ հին աշխարհամասի 24 պետության: Այդ մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են, ներսում and տեքստ նկարն է
 
Հատկանշական է, որ առաջին անգամ էր Եվրոպայի առաջնությունը կազմակերպվում նման՝ միացյալ ձևաչափով՝ պատանիներ, երիտասարդներ, մեծեր:
 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
Ուրախալի է, որ Հայաստանի հավաքականները ներկայացնող 28 մարզիկ-մարզուհիները հանդես եկան լավ, ընդհանուր առմամբ նվաճելով 16 մեդալ, որից չորսը՝ ոսկե, չորսը՝ արծաթե, ութը՝ բրոնզե: Այս ցուցանիշով ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանը գրավեց երկրորդ տեղը: Առաջինը՝ ռուսներն էին, ովքեր հանդես էին գալիս FIAS-1 անվան տակ: (Նման որոշում էր կայացրել Սամբոյի միջազգային ֆեդերացիան):
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են, ներսում and տեքստ նկարն է
 
Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին.
 
1. Արսեն Խանջյան - ոսկի - տղամարդկանց 98 կգ քաշային կարգ
2. Աշիկ Անդրեյան - ոսկի - երիտասարդների 58 կգ քաշային կարգ
3. Գոռ Հարությունյան - ոսկի - երիտասարդների 88 կգ քաշային կարգ
4. Էրիկ Սաղաթելյան - ոսկի - պատանիների + 98 կգ քաշային կարգ
5. Վարսիկ Գրիգորյան - արծաթ - կանանց 54 կգ քաշային կարգ
6. Համլետ Սուքիասյան - արծաթ - մարտական սամբոյի 58 կգ քաշային կարգ
7. Ռոբերտ Սիմոնյան - արծաթ - պատանիների 53 կգ քաշային կարգ
8. Աղվան Պետրոսյան - արծաթ - պատանիների 98 կգ քաշային կարգ
9. Տիգրան Կիրակոսյան - բրոնզ - տղամարդկանց 50 կգ քաշային կարգ
10. Մաքսիմ Մանուկյան - բրոնզ - տղամարդկանց 64 կգ քաշային կարգ
11. Վահրամ Գրիգորյան - բրոնզ - մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգ
12. Նարեկ Ամիրյան - բրոնզ - երիտասարդների 71 կգ քաշային կարգ
13. Գրիգոր Բեկնազարյան - բրոնզ - երիտասարդների 98 կգ քաշային կարգ
14. Նորիկ Խուրշուդյան - բրոնզ - երիտասարդների + 98 կգ քաշային կարգ
15. Արփինե Մնացականյան - բրոնզ - երիտասարդների 50 կգ քաշային կարգ
16. Աննա Այվազյան  -բրոնզ - պատանիների 47 կգ քաշային կարգ
 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

  • Կիսվել: