կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալ են նվաճել Լեհաստանում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալ են նվաճել Լեհաստանում

Լեհաստանի Բիտոմ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչները մեծահասակաների պայքարում դարձել են ոսկե մեդալակիր:

Իրենց քաշային կարգերում հաղթողներ են դարձել 63,5 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու 86 կգ քաշային Գոռ Խանգալյանը:

Պատանիների ու երիտասարդների մրցաշարում հանդես կգան 54 կգ քաշային Հայկ Սուքիասյանն ու 75 կգ քաշային Արտակ Գրիգորյանը:

Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս ՊԲՀՖ փոխնախագահ Արթուր Կրիկյանի ու մարզիչ Հայկ Սեդրակյանի գլխավորությամբ:

  • Կիսվել: