շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հայ պատանի շախմատիստները գրանցած արդյունքները աշխարհի առաջնությունում

Հայ պատանի շախմատիստները գրանցած արդյունքները աշխարհի առաջնությունում

Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վահե Սուքիասյանը 3 հնարավորից ունի 3 միավոր: Նույն տարիքային խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 2.5 միավոր, իսկ Ռուդոլֆ Փաշիկյանը՝ 2 միավոր։

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Մանվել Առաքելյանը ունի 3 միավոր: Նույն տարիքային խմբում Տիգրան Սողոմոնյանը ունի 2 միավոր, իսկ Տիգրան Համբարձումյանը՝ 1.5 միավոր:

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը ունի 2.5 միավոր, իսկ Անի Ավետիսյանը՝ 2 միավոր:

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը ունի 2 միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը ունի 2 միավոր:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 2 միավոր:

  • Կիսվել: