կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայ պարալեռնադահուկորդներն Իրանում կայացած մրցաշարում հաջողություններ են գրանցել

Հայ պարալեռնադահուկորդներն Իրանում կայացած մրցաշարում հաջողություններ են գրանցել

Հայ պարալեռնադահուկորդներ Ստասիկ Նազարյանը, Հայկ Աբգարյանը, Տիգրան Գրիգորյանը և Էրիկ Գրիգորյանը մասնակցել են Իրանում կայացած պարալեռնադահուկի ազգային առաջնությանն ու նվաճել երեք մեդալ:

Հսկա ոլորավայրէջք ձևում հաղթող է ճանաչվել Ստասիկ Նազարյանը, իսկ Հայկ Աբգարյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։

Ոլորավայրէջք մրցաձևում Ստասիկ Նազարյանը կրկին ցույց է տվել լավագույն արդյունքը՝ նվաճելով երկրորդ ոսկե մեդալը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան շնորհավորել է մարզիկներին և մաղթել նորանոր հաղթանակներ:

  • Կիսվել: