հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայ մարզիկները մեդալներով են վերադարձել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունից

Հայ մարզիկները մեդալներով են վերադարձել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունից

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Դավթյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.800 միավոր և հաղթող ճանաչվել։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հարություն Մերդինյանն արծաթե մեդալակիր է դարձել նժույգթափերի վարժությունում։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ կմասնակցի հենացատկի, ազատ վարժության և պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։

Հայաստանի թիմին աշխարհի գավաթի եզրափակչում աջակցել են հայ համայնքի ներկայացուցիչները՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի գլխավորությամբ։

  • Կիսվել: