հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայ մարզիկները մեդալներով են վերադարձել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

Հայ մարզիկները մեդալներով են վերադարձել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Նարեկ Հարությունյանը (79 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ։

 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանն էլ 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել բրոնզե մեդալակիր, փոխանցում է 1lurer-ը:
 
Բրոնզե մեդալ նվաճելուն մոտ էր նաև 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, ով, սակայն, 1-2 հաշվով պարտություն է կրել վճռորոշ գոտեմարտում։

  • Կիսվել: