շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հայ գրոսմայստերները՝ Ռուսաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի մրցանակակիրների շարքում

Հայ գրոսմայստերները՝ Ռուսաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի մրցանակակիրների շարքում

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ավարտվել է «Aeroflot Open 2026» շախմատի միջազգային մրցաշարը:

Մրցաշարի հաղթող է դարձել ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հայ գրոսմայստերներից մրցանակակիրների շարքում են Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը, ովքեր վաստակել են 6.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել 4-րդ և 13-րդ հորիզոնականները:

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը վաստակել է 6 միավոր և կիսել 17-րդ հորիզոնականը:

ՖԻԴԵ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Դավիթ Պառավյանը և Ռուդիկ Մակարյանը նույնպես վաստակել են 6.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Միքայել Մանվելյանը վաստակել է 5.5 միավոր և ցույց տվել լավագույն արդյունքը 2300-2399 վարկանիշ ունեցող շախմատիստների պայքարում:

  • Կիսվել: