երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Հայ ֆուտբոլասերները երթ են անցկացնում Թբիլիսիի կենտրոնում՝ ի աջակցություն հավաքականի

Հայ ֆուտբոլասերները երթ են անցկացնում Թբիլիսիի կենտրոնում՝ ի աջակցություն հավաքականի

Հայ երկրպագուները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում ՝ աջակցելու իրենց հավաքականին Վրաստանի հետ խաղից առաջ:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները երթ են անցկացնում Թբիլիսիում ՝ Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղից առաջ:Երթըանցնում է մետրոյի «Ծերեթելի» կայարանից մինչև «Դինամո Արենա» մարզադաշտ:

Հանդիպմանը ներկա կլինեն նաև երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն:
Մարտի 20-ին Երևանում կայացած առաջին խաղում վրացական թիմը հաղթել էր 3:0 հաշվով:
«Կովկասյան դերբիում» հաղթողը կստանա Ազգերի Լիգայի ավելի բարձր՝ Բ դիվիզիոնի ուղեգիր:

  • Կիսվել: