հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայ բռնցքամարտիկները Բելառուսում կմասնակցեն միջազգային մրցաշարի

Հայ բռնցքամարտիկները Բելառուսում կմասնակցեն միջազգային մրցաշարի

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ 6 հայ բռնցքամարտիկ մեկնել է Բելառուս և կմասնակցի Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լևինցևի անվան Ա կարգի միջազգային մրցաշարի: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: 

Մարզիչներ Արթուր Ուլիխանյանի և Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Հենրիկ Սահակյանը, Մհեր Դավթյանը, Արթուր Շահպազյանը, Արթուր Ղազարյանը, Արարատ Հարությունյանը և Արտակ Հովհաննիսյանը:

Մրցաշարում Հայաստանը կունենան նաև իր մրցավարը: Մրցաշարը սպասարկող մրցավարների թվում կլինի միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը:

Այս մրցաշարը մեր բռնցքամարտիկների համար կլինի նախապատրաստական ստուգատես Խորվաթիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից առաջ:

  • Կիսվել: