ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայ 3 հրաձիգ դուրս է եկել Ֆրանսիայում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ

Հայ 3 հրաձիգ դուրս է եկել Ֆրանսիայում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ

Օգոստոսի 1-8-ը Ֆրանսիայի Շատո քաղաքում տեղի է ունենում վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը:

Հայաստանը ներկայացնում են հետևյալ մարզիկները՝
 
Մեծահասակներ
 
Հովհաննես Մարգարյան
Լիլիթ Մկրտչյան
Արուսյակ Գրիգորյան
 
Երիտասարդներ
 
Գոռ Խաչատրյան
Ռաֆայել Մնացականյան
Գոհար Հարությունյան
 
Թիմին ուղեկցում է ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը, փոխանցում է armsport-ը։
 
Օգոստոսի 7-8 հրաձիգները մրցել են 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց վարժությունում:
 
Ստորև ներկայացված են արդյունքները՝
 
Մեծահասակներ՝

Հովհաննես Մարգարյան  562 միավոր, 12-րդ տեղ
Լիլիթ Մկրտչյան
555 միավոր, եզրափակիչ փուլ՝ ընթացիկ
Արուսյակ Գրիգորյան
545 միավոր, 8-րդ տեղ
 
Երիտասարդներ
 
Գոռ Խաչատրյան
573 միավոր, եզրափակիչ փուլ՝ ընթացիկ
Ռաֆայել Մնացականյան
546 միավոր, 9-րդ տեղ
Գոհար Հարությունյան
553 միավոր, եզրափակիչ փուլ՝ ընթացիկ
Շուտով Գոռ Խաչատրյանը, Լիլիթ Մկրտչյանը և Գոհար Հարությունյանը կանցկացնեն եզրափակիչ փուլը:

  • Կիսվել: