հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Համլետ Մանուկյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն

Համլետ Մանուկյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն

Համլետ Մանուկյանը նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնության նժույգ թափեր վարժության չեմպիոնի կոչումը, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոնի:

Անթալիայում անցկացվող սպորտային մարմնամարզության երիտասարդների երկրորդ աշխարհի առաջնությունում (մինչեւ 17 տարին լրացած) նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանի երկու ներկայացուցիչները փայլուն արդյունքներով նվաճեցին ոսկե եւ արծաթե մեդալներ: 16-ամյա Համլետ Մանուկյանը հավաքեց 14.633 միավոր եւ դարձավ երիտասարդների աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատչյանը 14.100 միավորով աշխարհի փոխչեմպիոն է:

Ապրիլի 1-ին հայ մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն նաեւ օղակների, զուգափայտի եզրափակիչներում: Օղակների վարժության եզրափակիչ են դուրս եկել Էրիկ Բաղդասարյանը եւ Համլետ Մանուկյանը: Զուգափայտի եզրափակիչում աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալի համար կմրցի Եվրոպայի ոսկե մեդալակիր Էրիկ Բաղդասարյանը:

Երկրորդ անգամ անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցեց թիմային պայքարում եւ գրավեց 4-րդ տեղը:

 

  • Կիսվել: