Համաշխարհային շախմատային օլիմպիադա․ 5-րդ մրցափուլը՝ ուղիղ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում սեպտեմբերի 15-ին անցկացվում են 5-րդ տուրի պարտիաները (ուղիղ)։
Հայաստանի հավաքականը Հայկ Մ․ Մարտիրոսյան (2667), Շանթ Սարգսյան (2649), Գաբրիել Սարգսյան (2646), Ռոբերտ Հովհաննիսյան (2619) կազմով մրցում է Շվեդիայի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 6 միավոր եւ բաժանում են 13-49-րդ տեղերը։
Հայաստանի հավաքականն առաջին չորս տուրերում հաղթել է Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), պարտվել է Չինաստանին (1,5:2,5):
Շվեդիան հաղթել է Նամիբիային (4:0), Լյուքսեմբուրգին (3,5:0,5), Ռումինիային (2,5:1,5), պարտվել է Իսպանիային (0,5:3,5):
Կանանց Հայաստանի հավաքականը 5-րդ տուրում Լիլիթ Մկրտչյան (2366), Մարիամ Մկրտչյան (2328), Էլինա Դանիելյան (2393), Աննա Սարգսյան (2364) կազմով մրցում է Չինաստանի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 8 միավոր եւ բաժանում են առաջինից 7-րդ տեղերը։
Առաջին չորս տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1):
Չինաստանը հաղթել է Հարավային Աֆրիկային (4:0), Կոլումբիային (4:0), Իտալիային (3,5:0,5), Անգլիային (4:0):
Օլիմպիադայում կանցկացվի 11 մրցափուլ։