հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գյումրիում կանցկացվի դպրոցականների ֆուտբոլային մրցաշար

Գյումրիում կանցկացվի դպրոցականների ֆուտբոլային մրցաշար

Գյումրիում կանցկացվի դպրոցականների ֆուտբոլային փորձնական մրցաշար: Մրցումները կանցկացվեն Ռոման Բերեզովսկու մրցանակի համար՝ հաջորդ տարի նախատեսված ֆուտբոլային մեծ մրցաշարի նախապատրաստման շրջանակում:

Գյումրու Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևն ասուլիսում հայտնեց, որ մրցումները կանցկացվեն Գյումրու Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում։ Մրցումներին կմասնակցեն Գյումրու և Վանաձորի 3 դպրոցների  և Գյումրու ռուսական 102 ռազմակայանին կից թիվ 19 դպրոցի 12-13 տարեկան աշակերտները:
 

Մրցաշարը կանցկացվի Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու ՀՀ ԿԳՄՍՆ–ի աջակցությամբ:

Ռոման Բերեզովսկու եղբայրը` մրցաշարի կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին, գլխավորում է ռուս հայրենակիցների «Բարությանուղի» հասարակական կազմակերպությունը, որը մրցումների համակազմակերպիչն է:

Հայտնի դարպասապահ Ռոման Բերեզովսկին 20 տարի եղել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը:Մրցաշարին անձամբ ներկա կլինի Ռոման Բերեզովսկին:

  • Կիսվել: