շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Գյումրի»-ն և «Արցախ»-ը որոշեցին բասկետբոլի առաջնության բրոնզե մեդալակրին

«Գյումրի»-ն և «Արցախ»-ը որոշեցին բասկետբոլի առաջնության բրոնզե մեդալակրին

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության Vbet Ալիգայի 3-րդ հորիզոնականի համար պայաքարում «Գյումրի»-ն և «Արցախ»-ը հանդիպեցին 4-րդանգամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու թիմերի միջև կայացած խաղերի ընդհանուր արդյունքը 2-1 էր` հօգուտ «Արցախ»-ի։ Առաջին քառորդում թիմերը հավասար պայքար ծավալեցին, «Գյումրի»-ն ունեցավ չնչին առավելություն ` 22-20: Երկրորդ քառորդում խաղի սցենարը չփոխվեց, «Գյումրի»-նպահպանեց երկու միավորի առավելությունը և թիմերը մեծ ընդմիջման գնացին 44-42 հաշվով։Երրորդ քառորդում «Արցախ»-ը կարողացավ կշեռքի նժարը թեքել իր կողմը` «Գյումրի» 65-71 «Արցախ»։ Չորրորդ քառորդը անցավ գերլարված պայքարում, սակայն «Արցախ»-ը հաղթանակըձեռքից բաց չթողեց: Խաղն ավարտվեց «Արցախ»-ի հաղթանակով 104-85 և Դավիթ Միքայելյանիսաները Vbet Ա լիգայում գրավեցին պատվավոր երրորդ հորիզոնականը։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ (MVP) ճանաչվեց «Արցախ»-ից ՋասթինՍաթոնը , ով վաստակեց 56 միավոր, զամբյուղից անդրադարձած գնդակին տիրեց 10 անգամ ևկատարեց 3 արդյունավետ փոխանցում։ «Գյումրի»պն խաղի վերջին րոպեները անցկացրեցառանց գլխավոր մարզիչ Օգի Մոլյևիչի, ով 4-րդ քառորդի միջնամասում մրցավարի հետ վեճիպատճառով հեռացվեց:

  • Կիսվել: