հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է ԱՊԼ-ն հաղթելն ավելի կարևոր, քան Չեմպիոնների լիգան

Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է ԱՊԼ-ն հաղթելն ավելի կարևոր, քան Չեմպիոնների լիգան

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է Անգլիայի առաջնությունում հաղթելն ավելի կարևոր, քան Չեմպիոնների լիգան։

«Ներքին առաջնություններից ամենակարևոր տիտղոսները Պրեմիեր լիգան և Լա լիգան են: Չեմ ասի, որ Չեմպիոնների լիգայում հաղթելն այնքան էլ հրաշալի չէ, իհարկե, դա հաճելի է: Այժմ մենք՝ «Մանչեսթեր Սիթին», ունենք այս գավաթը, մենք գիտենք, թե որն է այդ զգացողությունը:

Բայց լիգան հաղթելն ավելի լավ է, քանի որ այն ավելի դժվար է, ավելի շատ խաղեր կան՝ շաբաթական երկու կամ երեք: Իհարկե, Չեմպիոնների լիգան կարևոր է, բայց այն հաղթելը, հավանաբար, կախված է այն հանգամանքներից, որոնք չես կարող կառավարել:

Երկու մրցաշարերն էլ աներևակայելի կարևոր են, բայց Պրեմիեր լիգայում հաղթելը շատ բան է ապացուցում»,- մեջբերում է Գվարդիոլային Manchester Evening News-ը, փոխանցում է armsport.am-ը:

  • Կիսվել: