ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գրոզնիի «Ախմատի» նախկին մարզիչը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը

Գրոզնիի «Ախմատի» նախկին մարզիչը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը

Գրոզնիի «Ախմատի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը, գրում է Metaratings.ru-ն։

Ըստ հրապարակման՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) արդեն կապ է հաստատել ռուս մասնագետի հետ և նրան պաշտոնական առաջարկ արել։ Տալալաևը ժամանակ է խնդրել մտածելու համար:
Մարզչի առջեւ առաջադրանք է դրվելու դուրս գալ 2024 թ.-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Տալալաևն աշխատանքի հնարավորություն ունի նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայում (ՌՊԼ), սակայն, ըստ աղբյուրի, նա հակված է ընդունել Հայաստանի առաջարկը։
 

Սեպտեմբերի 11-ին «Ախմատը» Տալալաևին ազատել էր գլխավոր մարզչի պաշտոնից և հայտարարել, որ թիմը հաջորդ հանդիպումներին կնախապատրաստի գլխավոր մարզիչ Յուրի Նագայցևը։

  • Կիսվել: