շաբաթ, ապրիլ 5
5 / 4 / 2025
Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը՝ առաջատարների շարքում

Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը՝ առաջատարների շարքում

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
 
3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում:
 
Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր:
 
Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը ունեն 1.5 միավոր, իսկ Սոնա Կրկյաշարյանը, Անի Նահապետյանը և Գաբրիելա Հարությունյանը՝ 1 միավոր։

  • Կիսվել: