շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից

2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ:

Վերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով 10 հնարավորից ունի 8.5 միավոր:

Հայ շախմատիստներից առաջատարների շարքում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով ունի 7.5 միավոր և կիսում է 3-11-րդ հորիզոնականները:

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը ունեն 7 միավոր:

Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 6.5 միավոր:

  • Կիսվել: