երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի առաջատար

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի առաջատար

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

5 խաղափուլից հետո Արամ Հակոբյանն ունի 4.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները ամերիկացի գրոսմայստեր Հանս Մոկե Նիմանի հետ:

6-րդ խաղափուլում  նրանք կխաղան միմյանց դեմ:

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 3 միավոր:

Վահե Սուքիասյանը բոլոր 5 խաղերում խաղացել է գրոսմայստերների դեմ՝ հաղթելով Պավել Պոնկրատովին և ոչ-ոքի խաղալով Անդրեյ Եսիպենկոյի, Ալեքսանդր Գրիշչուկի, Վադիմ Զվյագինցևի և Մանուէլ Պետրոսյանի հետ։

Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը ունեն 2.5 միավոր:

  • Կիսվել: