ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր

Գոռ Սահակյանը բրոնզե մեդալ է նվաճել Հունաստանում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։

67 կգ քաշային մեր 19-ամյա մարզիկը պոկում վարժությունում 137 կգ արդյունքով գրավել է 2-րդ տեղը և արժանացել փոքր արծաթե մեդալի։

Հրում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացնելով 165 կգ ծանրաձողը, զբաղեցրել է 3-րդ տեղը։ Երկամարտի 302 կգ արդյունքով մեր ծանրորդը գրավել է 3-րդ հորիզոնականը և արժանացել է բրոնզե մեդալի։

Հիշեցնենք, որ 55 կգ քաշային կարգում Գառնիկ Չոլակյանը նվաճել էր ոսկե մեդալ։

  • Կիսվել: