Գոլերի մեծ մասն անհատական սխալների հետեւանք էր․Ջոն վան'տ Սխիպ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը մեկնաբանել է Վրաստանի թիմից կրած 1:6 հաշվով պարտությունը Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում։
«Շատ դժվար է խոսել 5-6 գոլերից հետո: Գոլերի մեծամասնությունը անհատական սխալների հետեւանք էին: Այդ նույն սխալները մենք թույլ էինք տվել նաեւ Երեւանում: Այդպես առաջին գոլը անհատական սխալներից հետո էր: Պետք է ընդունել, որ Վրաստանը շատ որակով հավաքական է եւ մեր թույլ տված սխալներից հետո, անպայման պատժում է: Բացի այդ, Վրաստանի ֆուտբոլիստները խաղում են շատ բարձր մակարդակի ակումբներում, մեր հավաքականի ֆուտբոլիստները ավելի ցածր մակարդակի ակումբներում:
Մենք չգործեցինք որպես թիմ, չկարողացանք այդպես անել: Մեր ֆուտբոլիստները անհատական սխալներ թույլ տվեցին: Ինձ համար, որպես նոր մարզիչ, բարդ էր այդ մի քանի օրերի ընթացքում վերացնել սխալները: Հուսով եմ՝ մոտ ապագայում կհասնեմ այդ արդյունքներին: Որպես թիմ կկարողանանք հասնել արդյունքի եւ որպես անհատական ֆուտբոլիստներ կկարողանանք հասնել արդյունքի:
Թիմում լավ մթնոլորտ է: Ճամբարի օրերին էլ ունեցել ենք լավ մթնոլորտ:
Խաղերի մոտեցումն ու մարզումները շատ են տարբերվում իրարից: Այսօրվա խաղի արդյունքն էլ ցույց տվեց, որ հավաքականում մարզումներն ու խաղերը շատ ավելի շատ են տարբերվում:
Ռանոսի հետ որեւէ թյուրըմբռնում չկա: Սա մի պատմություն չի, որտեղ իրար չենք հասկացել: Եղել է այնպես, ինչպես ասացի: Նա մոտեցել է ինձ եւ ասել, որ եթե չխաղա, կլքի հավաքականի ճամբարը: Ինձ համար զարմանալի է, որ ֆուտբոլիստը, որը 4 ամսում խաղացել է 30 րոպե, կարող է գալ եւ նման պահանջներ ներկայացնել: Ես նրան ասել եմ, որ դա իր որոշումն է եւ չի կարող իմ թիմում լինել նման ֆուտբոլիստ: Եթե Մեսին նման հայտարարություն աներ, գուցե ինչ-որ տեղ հասկանալի լիներ, քանի որ նա Մեսին է, բայց նա Ռանոսն է»-, ասաց Ջոն վան'տ Սխիպը:
Երեւանում Վրաստանի հավաքականը հաղթել էր 3:0 հաշվով եւ կշարունակի հանդես գալ B դիվիզիոնում։ Հայաստանի հավաքականը կշարունակի մրցելույթները C դիվիզիոնում։