Գիմնազիադա. Հայ ըբիշները մեդալներ են նվաճել Սերբիայում
Սերբիայի Զլատիբոր քաղաքում ընթացող Մ15 տարեկանների դպրոցականների համաշխարհային Գիմնազիադայում հայ ազատ ոճայինները նվաճել են երեք մեդալ։ Այս մասին հայտնում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Ոսկե մեդալ է նվաճել Արթուր Մկրտչյանը (75կգ)։
Բրոնզե մեդալներ են նվաճել 38 կգ Խաչատուր Գրիգորյանն ու 41 կգ Արտավազդ Խոսրովյանը։