երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Գիլոյանը հանդիպել է Ղազախստանի և Ուզբեկստանի սպորտի նախարարների հետ

Գիլոյանը հանդիպել է Ղազախստանի և Ուզբեկստանի սպորտի նախարարների հետ

Օլիմպիական խաղերին հետևելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել է Ղազախստանի սպորտի նախարար Երմեկ Մարժիկբաևի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նախանշվել փոխգործակցության ուղղությունները, մասնավորապես՝ համատեղ ուսումնամարզական հավաքների, սեմինարների կազմակերպման առումով:

Փարիզ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև Ուզբեկստանի սպորտի նախարար Աթխամ Իկրամովի, ինչպես նաև Տաջիկստանի և Ղրղզստանի սպորտի ոլորտը համակարգող պաշտոնյաների հետ:

  • Կիսվել: