չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գևորգ Թադևոսյանը ևս կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

Գևորգ Թադևոսյանը ևս կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Գևորգ Թադևոսյանը (87 կգ) քառորդ եզրափակչում 4-0 հաշվով պարտության մատնեց Նիդերլանդները ներկայացնող Մարսել Ստերկենբուրգին։ Այսպիսով՝ հայ մարզիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ղազախ Մակսատ Սաիլաուի հետ։

Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակչում հաղթել էր ղրղզ Ազատ Սալիդինովին ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։

Իսկ ահա 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում նա 1-3 հաշվով զիջել է վրացի Շոթա Գոգաձեին։

  • Կիսվել: