երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գևորգ Ղարիբյանը մեկնարկեց հաղթանակով․ Ըմբշամարտի ԱԱ

Գևորգ Ղարիբյանը մեկնարկեց հաղթանակով․ Ըմբշամարտի ԱԱ

Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի ԱԱ-ն։ Այսօր մրցագորգ են դուրս եկել հունահռոմեական ոճի ներկայացուցիչները՝ 60 և 130 կգ քաշային կարգերում:

Այս քաշային կարգերում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցչներն են Գևորգ Ղարիբյանն ու Դավիթ Օվասապյանը․ նրանք մեկնարկել են 1/16 եզրափակիչ փուլից։
 
2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում՝ հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Պրիդոն Աբուլաձեին։
 
Նշենք, որ Բելգրադում ընթացող ԱԱ-ում Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կպայքարի Աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար։ Նրա մրցակիցը Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովն է։ Գոտեմարտը կկայանա այսօր երեկոյան։
 
Հիշեցնենք, որ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 7։1 հաշվով առավելության հասնելով սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։

  • Կիսվել: