չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գառնիկ Չոլակյանը՝ երիտասարդների Աշխարհի չեմպիոն

Գառնիկ Չոլակյանը՝ երիտասարդների Աշխարհի չեմպիոն

Հունաստանի Հերակլիոն քաղաքում այսօր մեկնարկած ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի մեջ է մտել Գառնիկ Չոլակյանը:

Նա մինչեւ 55 կգ քաշային կարգի պոկում վարժությունը սկսել է 100 կգ-ից ու վստահ բարձրացրել պատվիրած քաշը: Ապա 4 կգ-ոց քայլ է կատարել ու նորից հաջողության հասել: 108 կգ քաշն էլ Չոլակյանն իրեն է ենթարկել՝ պայքարելով ու մինչեւ վերջ ծանրաձողը բարձրացնելով: Նա վարժությունն ավարտել է առաջատարի դիրքում ու փոքր ոսկե մեդալ նվաճել:

Հրման 125 կգ-ը Չոլակյանը գրանցել է առանց բարդության, 130-ն ու 132 էլ վստահ բարձրացրել: Նա հաջող է օգտագործել բոլոր 6 մոտեցումներն ու երկամարտի 240 կգ-ով չեմպիոն հռչակվել:

  • Կիսվել: