երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Գաբրիել Սարգսյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն

Գաբրիել Սարգսյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը նվաճեց Սլովենիայում անցկացված շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը։

Նա 11 հնարավորից վաստակեց  8,5 միավոր եւ առաջին տեղը կիսեց գերմանացի Մատիաս Բլյուբաումի հետ, որը լրացուցիչ ցուցանիշով ճանաչվեց հաղթող։

Առաջին 20 տեղերը գրաված շախմատիստները նվաճեցին 2023թ․ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր։

 

 

  • Կիսվել: